Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ԱՊՀ ԱԳ նախարարները Հելսինկյան ակտի 40-ամյակին նվիրված հայտարարություն ընդունեցին

ԱՊՀ ԱԳ նախարարները Հելսինկյան ակտի 40-ամյակին նվիրված հայտարարություն ընդունեցին
04.04.2015 | 14:22

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բիշքեկում կայացած ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել ու հավանություն է տրվել ԱՊՀ-ի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերող 14 փաստաթղթերի նախագծերի, համաձայնեցվել են ԱՊՀ-ի պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում գործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Ղազախստանը հայտարարություն են ընդունել Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։ Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ-ի տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ